«Մա՛հ Ամերիկային». Իրանում հրաժեշտ են տալիս գեներալ Ղասեմ Սոլեյմանիին

Իրանցի գեներալի հրաժեշտի արարողություններ կկազմակերպվեն մի քանի քաղաքներում։ Նրան կհուղարկավորեն հունվարի 7-ին` Քերմանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Իրանում հրաժեշտ են տալիս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին։ Նրա մարմինը տեղափոխել են Իրան. հայտնում է ISNA գործակալությունը:

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ախվազ քաղաքի օդանավակայանում:

ԱՄՆ-ն Իրանի վրա հարձակման 52 թիրախ է մատնանշել. Թրամփ

Ըստ տեղեկության` այսօր, բացի Ախվազում տեղի ունեցող հրաժեշտի արարողությունից, գեներալին հրաժեշտ կտան նաև Մեշհեդում, հունվարի 6-ին Թեհրանում, իսկ հունվարի 7-ին գեներալին կհուղարկավորեն Քերմանում:

Իրանական հեռուստատեսությունն ուղիղ հեռարձակում է իրականացնում Խուզեստան նահանգի վարչական կենտրոնից, որտեղ գեներալին հրաժեշտ տալու համար, իրանական լրատվամիջոցների տվյալներով, միլիոնավոր մարդիկ են հավաքվել:

Իրանցիները զայրացած են, նրանք ամբողջ քաղաքում բարձրախոսներով գոռում են «Մա՛հ Ամերիկային»։

«Սա սպառնալիք է ազգային անվտանգության համար». Փաշինյանը` հակահայկական լուրերի մասին

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Մնացականյանն ու դեսպաններն ԱԳՆ–ում քննարկել են Իրանի շուրջ ստեղծած իրավիճակը

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: