Իրաքը բողոքի նոտա է հղել ՄԱԿ–ի անվտանգության խորհրդին Սոլեյմանիի սպանության համար

Իրաքի խորհրդարանը քվեարկել է նաև երկրի տարածքից ԱՄՆ զորքերը դուրս բերելու օգտին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի— Sputnik. Իրաքի կառավարությունը բողոքի նոտա է հղել ՄԱԿ–ի անվտանգության խորհրդին` ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների դեմ, որոնք հանգեցրել են  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությանը։ Այս մասին հայտնում է The National-ը։

Ինչ են զրուցել Հայաստանի և Իրանի արտգործնախարարները. մանրամասներ

Այսօր Իրաքի խորհրդարանը նաև քվեարկել է օտարերկրյա ռազմական ներկայությունը երկրում դադարեցնելու օգտին։ Ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստում ընդունված բանաձևով պատգամավորները «կառավարությանը պարտավորեցրել են վերջ դնել հանրապետությունում օտարերկրյա (մասնավորապես ԱՄՆ զորքերի) ուժերի ռազմական ներկայությանը և դադարեցնել աշխատանքը անվտանգության համաձայնագրի շրջանակում, որը կնքել են միջազգային հակաահաբեկչական կոալիցիոն ուժերը»։

«Մա՛հ Ամերիկային». Իրանում հրաժեշտ են տալիս գեներալ Ղասեմ Սոլեյմանին

Նշենք նաև,  որ ավելի վաղ  Թրամփը սպառնացել էր, որ Իրանի դեմ նոր զենք կկիրառի այն դեպքում, եթե Թեհրանը հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր Twitter-ի իր էջում:

Հիշեցնենք, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է հունվարի 3-ին Բաղդադում։

Հավելենք, որ գեներալի մարմինը տեղափոխել են Իրան. հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 7-ին։