ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Դերասան Գրիգ Գևորգյանն ու պարուհի Սոնա Եսայանն այս օրերին գտնվում են Դուբայում, որտեղ իրենց ամանորյա հանգիստն են վայելում և երկրպագուներին ուրախացնում սիրառատ լուսանկարնեըով։ Գրիգը instagram-ի իր էջում կնոջ հետ հերթական լուսանկարն է հրապարակել և նշել, որ լավ հանգստացած են վերադառնալու։
«Ջանդամ, դուք էլ բախտավոր լինեք». Women's Club-ի Գրիգն ու Սոնա Եսայանն ամուսնացել են
«2020 թվական. մենք հանգստացած ենք գալու, բռնվի»,–լուսանկարին կից գրել է նա։
Նշենք, որ վերջին տարիներին զույգն Ամանորը նշել է աշխատանքային միջավայրում։ Հարցազրույցներից մեկում Գրիգն ասել է, որ հարսանիքից հետո արձակուրդ չեն ունեցել, և սա լավագույն ժամանակահատվածն էր հանգստի մեկնելու համար։ Հումորիստը շեշտել է, որ չեն խուսափում Ամանորը տանը նշելուց, խուսափում են այդ օրը կրկին աշխատելուց։
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է սեպտեմբերի 8-ին` ավելի քան վեց տարի ընկերություն անելուց հետո:
Երիտասարդ և սիրահարված. հայկական շոու բիզնեսի և սպորտի 5 ամենագեղեցիկ զույգերը
Գրիգն ու Սոնան հայկական ավանդական հարսանեկան արարողություն չէին կազմակերպել, այլ ամեն ինչ արել էին, որ առավելագույնս վայելեն իրենց կյանքի կարևորագույն օրը: Նրանք հրաժարվել էին հարսի պարից, շոու ծրագրից և այն ամենից, ինչը կարող էր իրենց անհանգստություն պատճառել, անտեղի ժամանակ խլել ու լարվածություն առաջացնել: