Ծեծել են հայտնի դերասան Հովհաննես Ազոյանին

31–ամյա մի տղա հարվածներ է հասցրել Հովհաննես Ազոյանի մարմնի տարբեր մասերին, այդ թվում և գլխին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 3-ին։

130 խախտում, 600 կրակոց. ինչ իրավիճակ է սահմանագծում

«Ազոյանը ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից։ Վերջինս ձեռքերով հարվածել է Ազոյանի մարմնի տաբեր մասերին ու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ»,–գրում է կայքը։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական խումբը, և տեղում Ազոյանը կատարվածի մասին բացատրություն է տվել ու հայտնել, որ ինքը «Ոսկեվազ Վայն Թայմ» ՍՊԸ տնօրենն է:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Լևոն Ղարիբյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Նշենք, որ Ազոյանը հանդես է եկել «Փեսացուն կրկեսից», «Քայլ ձիով» և այլ ֆիլմերում ու սերիալներում։