Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով 32-ամյա վարորդը հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Լոռու մարզում՝ Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ավտոճանապարհին, երեկ` հունվարի 3–ի երեկոյան մեքենա է շրջվել. 32–ամյա վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է. հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար` փակ

«Հունվարի 3-ին, ժամը 21։38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզում՝ Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 13-րդ կմ-ին «Mercedes C 240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մելիք Խ., ծնված 1987 թ.) շրջվել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենան ուղղել են տեղի ուժերով: Վարորդը հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Ահաբեկչություն Ֆրանսիայում. կրակողը բղավել է «Ալլահ աքբար». տեսանյութ