Սա ԱՄՆ-ի ամենախոշոր հանցագործությունն է Իրանի դեմ․ Ռոհանին այցելել է Սոլեյմանիի ընտանիքին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այցելել է սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ընտանիքին ու ցավակցել է Իսլամի խիզախ գեներալի մահվան կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Գեներալ Ղասեմ Սոլեյմանիին սպանելով՝ ԱՄՆ-ն խոշորագույն հանցանքն է գործել իրանական ժողովրդի դեմ։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Ինչպես արդեն հայտնել էինք, Բաղդադի մոտակայքում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, ԻԻՀ գեներալ Ղասեմ Սոլեյմանին։

Սա ԱՄՆ-ի ամենախոշոր հանցագործությունն է Իրանի դեմ․ Ռոհանին այցելել է Սոլեյմանիի ընտանիքին

Իրանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր Ռոհանին այցելել է սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ընտանիքին՝ անձամբ ցավակցություն հայտնելու համար։

Ռոհանիի խոսքով՝ այսօր Սոլեյմանիի մահվան համար ցավում են ոչ միայն Իրանի բնակիչները, այլև աշխարհի բոլոր ազատասեր մուսուլմանական ժողովուրդները։

Ի պատասխան Թուրքիայի որոշման․ մարշալ Հաֆթարը համընդհանուր զորահավաք է հայտարարել

«Նա ոչ միայն ռազմական հրամանատար էր ու կարևորագույն գործողությունների ճարտարապետ, այլև բացառապես տաղանդավոր քաղաքական գործիչ ու ռազմավար», - ասել է Ռոհանին։

Նա նշել է, որ Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանա Սոլեյմաննիի ներդրումը ոչ միայն Իրանի, այլև Լիբանանի և այլ երկրների անվտանգության ապահովման գործում։

Իրանի նախագահն ասել է, որ գեներալի անունը հավերժ կմնա իրանցիների հիշողության մեջ։ Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի արարքը պատմության մեջ կմտնի որպես իրանական ժողովրդի դեմ գործած մեծագույն հանցանք»։

«Ամերիկացիները չհասկացան՝ ինչ լուրջ սխալ գործեցին։ Նրանք կբախվեն այդ հանցավոր գործողության հետևանքների հետ ոչ միայն հիմա, այլև առաջիկա տարիներին», - վստահեցրել է Իրանի առաջնորդը։

Սա ԱՄՆ-ի ամենախոշոր հանցագործությունն է Իրանի դեմ․ Ռոհանին այցելել է Սոլեյմանիի ընտանիքին

Ռոհանիի խոսքով՝ այժմ իրանցիներն ու իրաքցիներն էլ ավելի են ատում ԱՄՆ—ին և իրենց իրավունք են վերապահում վրեժ լուծել Սոլեյմանիի սպանության համար։

Հիշեցնենք` դեկտեմբերի 29-ին ԱՄՆ օդուժը Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններ էր իրականացրել, որոնց հետևանքով սպանվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն 25 անդամ։

ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը խորհրդակցություն է անցկացրել. սահմանին իրավիճակը կայուն է

Դեկտեմբերի 31-ին հազարավոր զայրացած իրաքցիներ հարձակվել էին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա, ջարդել դեսպանատան դարպասն ու ներխուժել համալիր: Հնչել էին կրակոցներ: Իրաքի ոստիկանները ստիպված էին եղել արցունքաբեր գազ կիրառել: ԱՄՆ դեսպանատան աշխատողներին տարհանել էին դեսպանատան համալիրից և տեղափոխել այլ ապահով վայր: