Փաշինյանը շնորհավորական նամակ չի հղել Թրամփին. ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանցիների հերթական փորձն են արել` վնասելու հայ-իրանական բարեկամական հարաբերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ չի հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ԻՀՊԿ «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ. հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»։

Սա ԱՄՆ-ի ամենախոշոր հանցագործությունն է Իրանի դեմ․ Ռոհանին այցելել է Սոլեյմանիի ընտանիքին

Նշենք, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում, թե իբր Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Թրամփին` Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ։

«Ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվորեն տարածում են հերթական ապատեղեկատվությունը՝ փորձելով վնասել Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերություններին։ Հարկ է նշել, որ սա ադրբեջանցիների հերթական փորձն է՝ վնասելու հայ-իրանական բարեկամական հարաբերությունները»,–հայտնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»։

Հատկանշական է, որ «սկզբնաղբյուր» ադրբեջանական մամուլը հղում է կատարում Դիանա Հարությունյան անունով ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջը, որը զբաղվում է սուտ տեղեկությունների տարածմամբ։

Հիշեցնենք` դեկտեմբերի 29-ին ԱՄՆ օդուժը Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններ էր իրականացրել, որոնց հետևանքով սպանվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն 25 անդամ։

Ի պատասխան Թուրքիայի որոշման․ մարշալ Հաֆթարը համընդհանուր զորահավաք է հայտարարել

Դեկտեմբերի 31-ին հազարավոր զայրացած իրաքցիներ հարձակվել էին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա, ջարդել դեսպանատան դարպասն ու ներխուժել համալիր: Հնչել էին կրակոցներ: Իրաքի ոստիկանները ստիպված էին եղել արցունքաբեր գազ կիրառել: ԱՄՆ դեսպանատան աշխատողներին տարհանել էին դեսպանատան համալիրից և տեղափոխել այլ ապահով վայր:

ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը խորհրդակցություն է անցկացրել. սահմանին իրավիճակը կայուն է

Իսկ հունվարի 3–ին ամերիկյան օդուժի գործողությունների հետևանքով Բաղդադի մոտակայքում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, ԻԻՀ գեներալ Ղասեմ Սոլեյմանին։