Ի պատասխան Թուրքիայի որոշման․ մարշալ Հաֆթարը համընդհանուր զորահավաք է հայտարարել

Լիբիայի ազգային բանակի հրամանատար, մարշալ Խալիֆ Հաֆթարը վստահ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր զորքերը մահվան է ուղարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Լիբիայի ազգային բանակի հրամանատար, մարշալ Խալիֆ Հաֆթարը համընդհանուր զորահավաք է հայտարարել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ այս քայլ արվում է «օտարերկրյա ներխուժմանը դիմադրելու» նպատակով։

Ո՞ւմ նյարդերն ավելի շուտ տեղի կտան. փորձագետը`ԱՄՆ–ի և Թուրքիայի հարաբերությունների մասին

«Մենք ջիհադ ու համընդհանուր մոբիլիզացիա ենք հայտարարում։ Զենք է տրամադրվելու կանանց ու տղամարդկանց, զինվորականներին ու քաղաքացիականներին», - ասել է Հավթարն իր տեսաուղերձում։

Ավելի վաղ Տրիպոլիի Ազգային համաձայնության կառավարությունը դիմել էր Թուրքիային ռազմական օգնություն ստանալու համար։

Հունվարի 2-ին Թուրքիայի կառավարությունը հավանություն է տվել Լիբիա զորակազմ ուղարկելու որոշմանը։

Հաֆթարը վստահ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր զորքերին մահվան է ուղարկում։

Սաֆրաստյան. «Էրդողանի կուսակցությունը Թուրքիայում զգալիորեն զիջել է դիրքերը»

Հիշեցնենք՝ 2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամմար ալ-Կադդաֆիին գահընկեց անելուց հետո երկրում երկիշխանություն է․ արևելքում տիրում է ժողովրդի ընտրած խորհրդարանն, իսկ արևմուտքում՝ Տրիպոլիում, ՄԱԿ-ի ու ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված ժողովրդի համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի ղեկավարությամբ։

Արևելյան հատվածի իշխանությունը համագործակցում է Խալիֆ Հավթարի ղեկավարած Լիբիայի ազգային բանակի հետ, որն այս տարվա ապրիլից փորձում է գրավել մայրաքաղաքը։