Խոզի բդի և «բլինչիկի» փոխարեն․ առանց ինչի սիրիահայերը չեն պատկերացնում ամանորյա սեղանը

Սիրիահայերի ամանորյա սեղանի գլխավոր ճաշատեսակները տարբերվում են նրանից, ինչին սովոր են Հայաստանի բնակիչները։ Եվ միայն դրանցից մեկն է ընդունված պատրաստել այստեղ։ Sputnik Արմենիայի թղթակիցը բացահայտել է սիրիահայերի տոնական սեղանի գաղտնիքները։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Հայերը հազարամյակներ շարունակ տոնել են Ամանորը, և յուրաքանչյուր շրջան ունեցել է իր յուրահատուկ ծեսերը, սովորույթները և ճաշատեսակները, առանց որոնց անհնար է պատկերացնել տոնական սեղանը։

Փաշինյանի ընտանիքը փոշմանել է. Աննա Հակոբյանը «բլինչիկ» է պատրաստում

Եթե դեռ հարյուր տարի առաջ մսային ուտեստները բացառվում էին, ապա անցած դարի 20-ական թվականներից հետո դրանք սկսեցին լայնորեն տարածվել։ Խոզի ազդրը, մսով նրբաբլիթներն ու խաղողի թփով տոլման դարձել են ժամանակակից Հայաստանի բոլոր բնակիչների ամանորյա սեղանի անփոխարինելի «զարդը»։

Բայց, ինչպես հայտնի է, հայերը ցրված են աշխարհով մեկ, և ըստ այդմ նրանք տարբեր ավանդույթներով են տոնում Ամանորը։ Այդ տեսանկյունից հետաքրքիր է իմանալ, թե առանց որ ճաշատեսակների է անհնար պատկերացնել Մերձավոր Արևելքի, մասնավորապես, սիրիահայերի տոնական սեղանները։

Տեսնես ի՞նչ է ուտում մեր հարևանը. էկոլոգիայի ինստիտուտը հաստատում է դառը ճշմարտությունը

Ամանորի գլխավոր ճաշատեսակների մասին մեզ պատմեց Գյումրիում սիրիական խոհանոցի ռեստորանի շեֆ խոհարար Շանթ Քահվեջյանը։

Նա մեզ վստահեցրեց, որ սիրիահայերի դեպքում ընդունված չէ մի քանի օր շարունակ հյուր գնալ․ «Մենք հավաքվում ենք մտերիմների ու ազգականների հետ և մեծ շուքով նշում Ամանորը»։

Տոն` ոչ բոլորի համար. որ երկրները չեն մասնակցում ամանորյա խրախճանքին և ինչու

Իսկ հունվարի 1-ի առավոտյան արդեն կարելի է չանհանգստանալ, որ հյուրը հանկարծակիի կբերի ձեզ։ Հունվարի 2-ն արդեն աշխատանքային օր է։ Բայց անցնենք ճաշատեսակներին։

Մանսաֆ

Արևելքում հայտնի ճաշատեսակ է՝ բրնձով կամ ֆրիկեով։ Ոչխարի մսով, հատուկ սոուսով ճաշատեսակը մատուցում են հատուկ առիթներին, և Նոր տարին դրանցից մեկն է։ Անվանումը նշանակում է «մեծ սկուտեղ» կամ «մեծ ճաշատեսակ»։

Խոզի բդի և «բլինչիկի» փոխարեն․ առանց ինչի սիրիահայերը չեն պատկերացնում ամանորյա սեղանը

Աղցան Ֆաթուշ

Արևելյան հացով աղցան, որը պատրաստում են պիտա հացի տապակած կտորներով՝ ավելացնելով կանաչեղեն և բանջարեղեն, հիմնականում` բողկ և լոլիկ։

Խոզի բդի և «բլինչիկի» փոխարեն․ առանց ինչի սիրիահայերը չեն պատկերացնում ամանորյա սեղանը

Հումուս

Աշխարհում լայնորեն տարածված ուտեստ։ Հումուսը պատրաստում են սիսեռի խյուսով, քնջութի մածուկով, ձիթապտղի յուղով, սխտորով, կիտրոնի հյութով, կարմիր պղպեղով։

Խոզի բդի և «բլինչիկի» փոխարեն․ առանց ինչի սիրիահայերը չեն պատկերացնում ամանորյա սեղանը

Իշլի քյուֆթա

Սա հայկական խոհանոցի միակ ճաշատեսակն է, առանց որի անհնար է պատկերացնել սիրիահայերի տոնական սեղանը։ Ի դեպ, այն Ամանորին հաճախ պատրաստում են նաև Հայաստանում։ Հորթի կտրատած մսով համեղագույն ուտեստը Հայաստանում սովորաբար խաշում են, իսկ սիրիահայերը` տապակում։

Խոզի բդի և «բլինչիկի» փոխարեն․ առանց ինչի սիրիահայերը չեն պատկերացնում ամանորյա սեղանը

Աղանդեր Կյունեֆե կամ Կնաֆե

Սա հայտնի արևելյան աղանդերներից է։ Արաբերենից թարգմանաբար «Կյունեֆե» նշանակում է «թավշյա»։ Համեղագույն քաղցրավենիքը պատրաստվում է վերմիշելից, որի բաղադրության մեջ ալյուր է, ջուր և աղ։ Այն դրսից նուրբ է և խրթխրթան, ներսից հալած պանիր է կամ հունական ընկույզով միջուկ։

Խոզի բդի և «բլինչիկի» փոխարեն․ առանց ինչի սիրիահայերը չեն պատկերացնում ամանորյա սեղանը