Հատուկ օպերացիա Երևանում. կան բերման ենթարկվածներ

Երևանի Տիգրան Մեծ 8 հասցեի դալանում 3 հոգի կռփազենքով զինված ավազակային հարձակում են կատարել իրանցու նկատմամբ՝ հափշտակելով նրա մոտ եղած գումարը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Երևանի ոստիկանապետն ու Կենտրոն վարչական շրջանի ոստիկանապետը մայրաքաղաքում՝ «Վենեցիա» հյուրանոցային համալիրում, իրականացրել են հատուկ օպերացիա, կան բերման ենթարկվածներ. հայտնում է Shamshyan.com–ը։

Ավտոպատահարներ, տուժածներ, նաև` զոհեր. ինչ իրավիճակ է ճանապարհներին Ամանորին

«Հունվարի 4–ին ոստիկանության ծառայողները տաք հետքերով բացահայտել ու հայտնաբերել են Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալհասան Ադնան Հասան Ալ Համադիի նկատմամբ ավազակային հարձակում կատարողներին»,–գրում է կայքը։

Իրանցին հայտնել էր ոստիկանությանը, որ ժամեր առաջ Երևան քաղաքի Տիգրան Մեծի 8 հասցեի դալանում 3 հոգի կռփազենքով զինված ավազակային հարձակում են կատարել իր նկատմամբ՝ հափշտակելով մոտը եղած գումարը: Մինչ տուժածը քննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն էր տալիս, ոստիկանները Երևան քաղաքի «Վենեցիա» հյուրանոցից բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ 20-ամյա Հովիկ Սելիմյանին, 18-ամյա Մարատ Արզումանյանին և Կոտայքի մարզի բնակիչ, 18-ամյա Վահագն Ավագյանին:

Գործ ունենք կիսագողական բարքերի հետ. Ազոյանը` իրեն ծեծելու դեպքի մասին

Խուզարկությամբ Հ. Սելիմյանի մոտ հայտնաբերվել է կռփազենքը, ինչպես նաև հափշտակված գումարը:

Փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և Հ. Սելիմյանը ձերբակալվել է, իսկ Մ. Արզումանյանն ու Վ. Ավագյանը ստորագրությամբ ազատ են արձակվել։

Դանակահարություն Երևանում. նախկին ամուսինը վնասել է 27–ամյա կնոջը