Դանակահարություն Երևանում. նախկին ամուսինը վնասել է 27–ամյա կնոջը

Վիճաբանության ժամանակ 27 տարեկան կնոջ նախկին ամուսինը դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Երևանում անցած գիշեր տեղի է ունեցել դանակահարության դեպք. մի տղամարդ դանակահարել է 27-ամյա նախկին կնոջը. հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ծեծել են հայտնի դերասան Հովհաննես Ազոյանին

«Հունվարի 3-ին, ժամը 05.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի կնոջ։ Նա հայտնել է, որ նախկին ամուսինը դանակով հարվածել է իրեն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ վիճաբանության ժամանակ կնոջ նախկին ամուսինը դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

130 խախտում, 600 կրակոց. ինչ իրավիճակ է սահմանագծում

Ժամը 06.40-ին տղամարդը հայտնաբերվել է, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է նախաքննություն: