ՌԱԴԻՈ

Ալավերդյան. «Հմուտ է այն կառավարությունը, որն ի զորու է աշխատել նաև չհամաձայնողների հետ»

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ՀՀ վարչապետին կից Հանրային խորհրդի գործունեության արդյունավետության մասին։
Sputnik

 

Ալավերդյան. «Հմուտ է այն կառավարությունը, որն ի զորու է աշխատել նաև չհամաձայնողների հետ»

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ եթե անդրադառնանք օրենքին, ապա այն այնքան հետաքրքիր պատասխանատվություն կամ գործառույթներ է դնում խորհրդի վրա, որը վերին աստիճանի համահունչ է ժամանակակից պետության կառավարման մոդելներին:

«Փորձագիտական եզրակացություններն ու խորհրդատվությունը պահանջված են: Ներկայիս աշխարհում ամենազարգացած պետությունների կառավարման մոդելը ընդգրկում է իր մեջ և մինչև անգամ հիմնված է փորձագիտական, խորհրդատվական գործառույթներ իրականացնող հաստատությունների վրա»,- ասում է հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը: 

Ոմանք լուռ գնացին, ոմանք` սպառնալով. 2019–ի աղմկահարույց պաշտոնանկությունները

Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ մյուս կողմից էլ Հանրային խորհուրդը չի ապահովվել որոշակի պայմաններով, որոնք կարող էին բարձրացնել գործունեության արդյունավետությունը: Բացի այդ, ամռան կեսերին պարզ դարձավ, որ աշխատանքային ռեժիմի մեջ չի ստացվում համագործակցությունը կառույցի նախագահի և վարչապետի միջև:

«Մենք կարող ենք խոսել այս կամ այն հանձնաժողովների կամ անդամների աշխատանքի էֆեկտիվության, նրանց անդրադարձերի ու արդիական մարտահրավերներին առնչվող արձագանքների մասին: Եղել են դեպքեր, երբ Հանրային խորհուրդը կարողացել է հավաքվել և միասնական կարծիք հայտնել հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- նշում է հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը:

Ալավերդյան. «Ստյոպա Սաֆարյանի համար Վազգեն Մանուկյանի անձը մարտահրավեր է»

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ հենց այդ ժամանակ է պարզվել, որ Հանրային խորհրդի կամ  նրա նախագահի կողմից արտահայտված մտքերը չեն համընկնում իշխանության քաղաքական գծի հետ: Ընդհանրապես ունակ և հմուտ է համարվում այն կառավարությունը, որն, ըստ Ալավերդյանի, ի զորու է աշխատել նաև իր հետ չհամաձայնողների հետ: Եթե կառավարությունը կարողանում է աշխատել միայն իր հետ ամբողջովին համաձայնողների հետ, ապա դա բերում է լճացման: