130 խախտում, 600 կրակոց. ինչ իրավիճակ է սահմանագծում

Պաշտպանութան բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Արցախի պաշտպանական գերատեսչությունը ներկայացնում է առաջնագծի իրավիճակն անցնող շաբաթվա ընթացքում։

ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը խորհրդակցություն է անցկացրել. սահմանին իրավիճակը կայուն է

Դեկտեմբերի 29-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հայաստանին մտահոգում է այն, ինչ կատարվում է Բաղդադում. ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել