ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Երևանի Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բնակիչներից մեկը «Լիվա» սուպերմարկետի մոտակայքում սպառնացել է ածելիով վնասել իրեն։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«911» ծառայությունն ահազանգը ստացել է հունվարի 2-ին, ժամը 23:44-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բնակիչ Հարութ Հ.-ն (ծնված 1984 թ.) գտնվում է ոչ սթափ վիճակում և սպառնում ածելիով վնասել իրեն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Երևանի կենտրոնում մեքենան բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ
Փրկարարները կանխել են ինքնավնասման փորձը: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունք:
Ճայթուկի պատճառով երեխան զրկվել է մատներից մեկից. ԲԿ–ի խոսնակը մանրամասներ է ներկայացրել