Երևանում կարող է ձյուն տեղալ. Գագիկ Սուրենյանի գրառումն իրարանցում է առաջացրել

Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը սպասված լուր է հայտնել երևանցիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Հնարավոր է` այսօր Երևանում տեղա այս տարվա առաջին ձյունը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Այսօր կարող է հրաշք կատարվել և Երևանում ձյուն տեղա` սպասված»,– գրել է նա։

Երևանցիներից ոմանց ուրախացրել է լուրը, ոմանց` տխրեցրել, ոմանք էլ գրառմանը հումորով են արձագանքել։

Հայաստանում 2020թ–ի առաջին օրը լույս աշխարհ է եկել 105 երեխա. ո՞ր երկրներն են առաջատարները

Օգտատերերից մեկն իր թերահավատությունը թղթախաղային տերմինով է հայտնել` «քուանշ»։ Մեկ այլ օգտատեր էլ գրել է. «Վերջապես ձնամաքրման մեքենաները կփորձարկենք»։

«Պուլտը գտա՞ք»,– կատակել է մեկ այլ օգտատեր։

Մեկ ուրիշն էլ հույս է հայտնել, որ Գագիկ Սուրենյանի կանխատեսումը կիրականանա։

«Հուսանք, որ կգա, թե չէ արդեն մոռացել ենք էտ ինչ գույնի է լինում»,– գրել է նա։

Ավելի վաղ` հունվարի 1-ին, Սուրենյանը գրել էր. «Այնքան ասեցիք` ջերմաստիճանը իջեցրու, բարձրացրու, մինչև պուլտը փչացավ, մնացինք նոյեմբերի վրա լռված»։

Տոն` ոչ բոլորի համար. որ երկրները չեն մասնակցում ամանորյա խրախճանքին և ինչու

Նշենք, որ ԱԻՆ պաշտոնական կայքում հրապարակված «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումների համաձայն` հունվարի 3-4-ը մայրաքաղաքում սպասվում են տեղումներ, 5-7-ը` առանց տեղումների եղանակ:

Իսկ օդի ջերմաստիճանն առանձնապես չի փոխվի։ Երևանյան ձմեռը շարունակում է ջերմ լինել. Մինչև հունվարի 8-ը գիշերը սպասվում է 0-ից +2, ցերեկը` +8-ից +10, երեկոյան`+4–ից +6 աստիճան տաքություն։

Մարզերում ևս մինչև հունվարի 8-ը գերակշռելու է դրական ջերմաստիճանը։ Հունվարի 3-4-ը ՀՀ ողջ տարածքում սպասվում են տեղումներ, 5-7-ը` առանց տեղումների եղանակ:

Հրաժեշտ սևին. հայտնի է` որն է 2020–ի ամենանորաձև գույնը