Իրանն ԱՄՆ-ին դաժան վրեժ է խոստանում Բաղդադում սպանված իրանցի գեներալի համար

ԻԻՀ պատմության ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահը կարող է լրացուցիչ լարում առաջացնել ԱՄՆ– Իրան հարաբերություններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական կարգադրությամբ Իրաքում իրականացված ռազմական գործողության հետևանքով հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է ԻԻՀ պատմության մեջ ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին։

«Իրականում». ԱՄՆ-ն Իրանի հետ վտանգավոր խաղ է վարում ու համարյա բացահայտ սադրանքի է գնում

Իրանն այս առիթով ԱՄՆ-ին արդեն դաժան վրեժ է խոստացել։ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Twitter–ում մեկնաբանելով Իրաքում ԱՄՆ գործողությունը, այն անվանել է ԱՄՆ-ի կողմից «միջազգային ահաբեկչական ակտ» և «հիմար էսկալացիա»:

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրելու իրանցի հրամանատարի սպանության համար։

Հունվարի 3-ին ԱՄՆ–ն հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանին, ինչի հետևանքով էլ սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։

Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է, որ այդ ռազմական գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ` «արտերկրում ԱՄՆ անձնակազմի պաշտպանության նպատակով»։

Հիշեցնենք` դեկտեմբերի 29-ին ԱՄՆ օդուժը Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններ էր իրականացրել, որոնց հետևանքով սպանվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն 25 անդամներ։

Սիրիական բանակի ՀՕՊ ուժերը հետ են մղել Դամասկոսի ուղղությամբ հրթիռային հարձակումը

Դեկտեմբերի 31-ին հազարավոր զայրացած իրաքցիներ հարձակվել էին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա, ջարդել դեսպանատան դարպասն ու ներխուժել համալիր: Հնչել էին կրակոցներ:

Իրաքի ոստիկանները ստիպված էին եղել արցունքաբեր գազ կիրառել: ԱՄՆ դեսպանատան աշխատողներին տարհանել էին դեսպանատան համալիրից և տեղափոխել այլ ապահով վայր:

Ադրբեջանը կարող է հենակետ դառնալ Սիրիայում հենարանը կորցնող իսլամիստների համար. Փաշինյան