ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. 2020 մայիսից 2-ից Ryanair Armenia ավիաընկերությունը նոր ուղղություն է խոստանում հայաստանցիներին` դեպի Հունաստան։ Այս մասին ընկերությունը հայտնում է Facebook-ի իր էջում։
«Ահա և նոր անակնկալ Ryanair-ից: Այսպիսով` «Զվարթնոցից» շաբաթական 2 թռիչք դեպի Սալոնիկ, Գյումրիից շաբաթական 2 թռիչք դեպի Աթենք»,– հայտնում է ընկերությունը։
Ryanair ավիաընկերությունը նաև հայտնում է, որ նոր ուղղությունների ավիատոմսերը հասանելի են արդեն այսօրվանից` մինչև հունվարի 5-ը 29.99 եվրոյով։
Հայերը մեմեր են սարքել Ryanair–ի թեմայով. #ԿոֆեՀռո՞մ, թե՞ #կոֆեԲեռլին, սա է դարդը»
Նշենք, որ իռլանդական Ryanair ավիաընկերությանը հայկական ավիաշուկա է մուտք գործելու 2020թ.–ից։ Հայաստանից Հռոմ և Միլան ուղղություններով թռիչքները կիրականացվեն արդեն հունվարից, Աթենք ու Սալոնիկ` մայիսից, իսկ ամռանը ավիաընկերության ինքնաթիռները կմեկնեն Բեռլին:
Ryanair. ինչ է իրենից ներկայացնում Հայաստան մտնող ավիաընկերությունը