Համացանցում առաջարկում են նորածնին փաթաթել լավաշով. ինքնատիպ առաջարկ ամենահամովների համար

Հանրահայտ Aliexpress–ում առաջարկում են նորածնին փաթաթել «լավաշով»։ Ավելի քան 2 հազար մարդու դուր է եկել բրդուճ–նորածնի գաղափարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Համաշխարհային առցանց առևտրի կայքերից մեկում` Aliexpress–ում, լավաշ–բարուրաշոր է վաճառվում։

Համացանցում առաջարկում են նորածնին փաթաթել լավաշով. ինքնատիպ առաջարկ ամենահամովների համար

Սակայն լավաշը ոչ թե իրական է, այլ բամբակե, պարզապես կտորի վրա լավաշի նախշեր են պատկերված։ Այս բարուրաշորի ու համապատասխան գլխարկի մեջ նորածինը շատ ավելի «համեղ» տեսք ունի։

«Բոլորի մեջ փնտրում եմ նրա դիմագծերը». մայրը որոնում է երեխային, որին խլել են ծննդատանը

Համացանցային նորամուծությունը նախատեսված է ամենափոքրիկների` 0-3 ամսականների համար։

Համացանցում առաջարկում են նորածնին փաթաթել լավաշով. ինքնատիպ առաջարկ ամենահամովների համար

Շատերն արդեն օգտվել են նորածնին «բրդուճ դարձնելու» առաջարկից։ Ավելի քան 2 հազար մարդ գնել է այս ինքնատիպ բարուրաշորից։

Հայաստանում 2020թ–ի առաջին օրը լույս աշխարհ է եկել 105 երեխա. ո՞ր երկրներն են առաջատարները