ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Ֆրանսիայում այսօր ահաբեկչություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում են ֆրանսիական ԶԼՄ–ները, միջադեպը գրանցվել է Փարիզից ոչ շատ հեռու Դրե շրջանի համայնքապետարանի շենքի մոտ։ Կրակահերթից տուժել է մեկ անձ։ Կրակոցներ արձակողն ինքնասպանություն է գործել։ La Plume Libre պարբերականը Twitter–ում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ կրակահերթ արձակողը բղավում է` «Ալլահ աքբար»։
Ֆրանսիական ԶԼՄ–ները հայտնում են, որ տուժողը համայնքապետարանի աշխատակից է։ Հայտնի է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացուն հայտնաբերել են Հայաստանում
Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները։