Խոշոր ավտովթար Կոտայքում. տուժածներից մեկը 2 տարեկան երեխա է

Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 5 անձ։ Նրանք հիվանդանոցում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի–Sputnik. Այսօր` հունվարի 2–ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Քանի խմած վարորդ է հայտնաբերել ՃՈ–ն տարվա հենց առաջին օրը

Ժամը 16։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան քաղաք տանող հատվածում բախվել են Opel մակնիշի 36 ԼM 544 համարանիշի և Mitsubishi Pajero IO մակնիշի 34 CՍ 684 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Չարենցավանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 անձ։ Վիրավորների թվում նաև 2 տարեկան երեխա կա։

Երևանի կենտրոնում մեքենան բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Վթար Այնթափում. մոտոցիկլիստի վիճակը ծայրահեղ ծանր է