Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. հունվարի 1-ը` Սարի թաղում

Սարի թաղում տղամարդը մի քանի անգամ դանակով հարվածել է Նոր Արեշի բնակչի մարմնի տարբեր մասերին։ Դանակահարվածը հիվանդանոցում ասել է, թե վայր է ընկել և վնասել իրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի–Sputnik. Երևան քաղաքի Սարի թաղում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քանի խմած վարորդ է հայտնաբերել ՃՈ–ն տարվա հենց առաջին օրը

«Հունվարի 1-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «Էպիգաստրալ շրջանի ձախ կող աղեղի, ձախ ուսահոդի և պարանոցի ձախ կողմնային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել Նոր Արեշի 41-ամյա մի բնակչի։ Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ Սարի թաղում վայր է ընկել»,–ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ամանորի գիշերվա երազները «շարքային» չեն լինում․ ինչից է պետք զգուշանալ և ինչից` ուրախանալ

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 20.30-ին, վիճաբանության ժամանակ Սարի թաղի 48-ամյա բնակիչը դանակով մի քանի անգամ հարվածել է հիշյալ տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:

Արդեն կեսգիշերից հետո 48-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ:

Կատարվում է քննություն:

Ողբերգական դեպք Աշտարակում. 38-ամյա տղամարդը տանիքում կախվել է