Երևանի կենտրոնում մեքենան բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ

Սարյան-Պուշկին խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք, տուժել է 2 քաղաքացի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի–Sputnik. Ժամեր առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վթար Այնթափում. մոտոցիկլիստի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթար Արագածոտնի մարզում. կա 4 վիրավոր

Սարյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում ժամը 17։05-ի սահմաններում Dogde մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մխրճվել գազատար խողովակի մեջ ու հայտնվել մայթեզրին։

Վթարի հետևանքով տուժել է 2 անձ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Բախման հետևանքով նաև գազատար խողովակից գազի արտահոսք է տեղի ունեցել։ Այս պահին գազի արտահոսքը դադարեցված է, աշխատանքներ են կատարվում` վթարը վերացնելու ուղղությամբ։

Երևանում երթուղային տաքսի է վթարի ենթարկվել. 1 մարդ մահացել է, տուժածներ կան