Վթար Այնթափում. մոտոցիկլիստի վիճակը ծայրահեղ ծանր է

Բախման հետևանքով 45-ամյա մոտոցիկլիստը մի քանի մետր շպրտվել է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի–Sputnik. Արարատի մարզի Այնթափ գյուղում բախվել են մոտոցիկլետն ու Nissan մակնիշի ավտոմեքենան։ Մոտոցիկլետի վարորդը ծանր վնասվածքներ է ստացել։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 1-ին` ժամը 22։30-ի սահմաններում։ Այթնափ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հովհաննես Մինասյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենայի և Նոր Կյուրին գյուղի բնակիչ՝ 45-ամյա Մնացական Միքայելյանի վարած եռանիվ մոտոցիկլետի բախման հետևանքով մոտոցիկլիստը մի քանի մետր շպրտվել է։

Վթար Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում. լուսանկարներ, տեսանյութ

Տուժածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի հանգամանքները պարզվում են։

Բարձր ձայնով գիշերային մոտոմրցույթների խնդիրը. բայկերներն ու ոստիկանները կհամագործակցե՞ն