ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի–Sputnik. Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. հունվարի 1-ին` ժամը 22։10-ի սահմաններում Զարթոնք գյուղի տարածքում բախվել են Երևան–Թբիլիս ուղևորատար գնացքն ու 36-ամյա Սպարտակ Հայրապետյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքանան։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Վթար Արագածոտնի մարզում. կա 4 վիրավոր
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվել ու հայտնվել ձորակում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկները տեղում առաջին օգնություն են ցուցաբերել Mercedes-ի վարորդին ու կին ուղևորին։ Նրանք հրաժարվել են հոսպիտալացվելուց։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մարդատար գնացքի ուղևորները նույնպես չեն տուժել։