Անգամ Քարդաշյանն է հիացած. Բելլա Հադիդը տեսանյութ է հրապարակել, որում առանց կրծկալի է

Սուպերմոդել Բելլա Հադիդը համաշխարհային հռչակ ձեռք բերեց այն բանից հետո, երբ նրան «կատարյալ կին» ճանաչեցին։ Հիմա էլ նա շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի–Sputnik. Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որը հոկտեմբերին «կատարյալ կին» ճանաչվեց, Instagram-ի իր էջում բավականին անկեղծ տեսանյութ է հրապարակել։ Նա կրում է կոճակներն արձակած թեթև, ջինսե վերնաշապիկ և առանց կրծկալի է` միայն սպիտակ, գայթակղիչ ներքնազգեստով։

Տեսանյութում Հադիդը նստած է սեքսուալ կեցվածքով և երկու ձեռքով մազերն է կապում։ Տեսարանն ավելի տպավորիչ է Հադիդի ականջի հետևում ամրացված կարմիր ծաղկի և ոճային, կապույտ ապակիներով ակնոցի շնորհիվ։

Եվա Հերցիգովան, Բելլա Հադիդը և այլք. Կաննը ` գեղեցկության մագնիս. ֆոտոշարք

«Օգտագործելով քեզ իբրև իմ արտացոլում... Հիպնոս»,– տեսանյութին կից գրել է Հադիդը։

Նշենք, որ Հադիդի մեծաթիվ հետևորդները հիացած են տեսանյութով։

«Գեղեցկություն»,– գրել է ֆրանսիացի դիզայներ Սիմոն Ժակմյուն։

Ովքեր են աշխարհի ամենագեղեցիկ կանայք. լուսանկարներ

«Բելլա, ես քեզ պաշտում եմ»,– ավելացրել է ամերիկացի երգչուհի Ռավինա Ավրորան (Raveena Aurora)։

Քիմ Քարդաշյանի քույրը` Քլոե Քարդաշյանը նույնպես չի թաքցրել իր հիացմունքը.

«Օօօօ, Աստված իմ»,– գրել է հեռուստաաստղը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հադիդը Instagram–ում տեսանյութ էր հրապարակել, որում նրան փակում են ակվարիումի մեջ։ 
Սադրիչ տեսահոլովակում երևում էր` ինչպես են 23–ամյա մոդելին փակում թափանցիկ խցիկում։

«Սա ես եմ, փակվում եմ հյուրանոցի իմ համարում 27 օր անընդմեջ աշխատելուց հետո», – տարօրինակ տեսանյութը մեկնաբանել էր Հադիդը։

Նշենք, հոկտեմբերին Բելլա Հադիդի արտաքինը կատարյալ է ճանաչվել։ Պլաստիկ վիրաբույժ Ջուլիան դը Սիլվան կիրառել է Հադիդի դեմքի համար «Ոսկե հատման» ֆորմուլան, որը սահմանել է Լեոնարդո դա Վինչին։ Պարզվել է` նրա դեմքի մասերի հարաբերակցությունը 94,35 %–ով մոտ է կատարելությանը։