ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի–Sputnik. 2020թ–ի հենց առաջին օրը` հունվարի 1-ին, հանրապետության տարբեր շրջաններում հայտնաբերվել է ալկոհոլի ազդեցության տակ երթևեկող 5 տասնյակից ավելի վարորդ։ Այս մասին հաղորդում են ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 56 վարորդ, նրանցից 23-ը` Երևանում:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2019թ–ի դեկտեմբերի 31-ից 2020 թ. հունվարի 2-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար։ Դրանց հետևանքով 47 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Գյումրիում ձյուն է տեղում. ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին ու Լարսում
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ճանապարհային երթևեկության բալային համակարգը, ինչպես նաև նվազել են տուգանքների չափերը։ Օրինակ` անսթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար գործող 150 000 տուգանքի փոխարեն կիրառվելու է 29 000 դրամ տուգանք, փոխարենը` անսթափ վարորդի բալերից հանվելու է միանգամից 4–ը։ Իսկ եթե անսթափ վարորդը հանրային տրանսպորտի կամ տաքսու վարորդ է, նա վարորդական իրավունքից 6 ամսով կզրկվի հենց առաջին խախտման դեպքում։
Տուգանքների նոր համակարգ ՃՈ–ից. ի՞նչ պետք է իմանան վարորդները