ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր Facebook–յան էջում կնոջ` Նունե Սարգսյանի և թոռնիկների հետ ջերմ ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։
«Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան, հայրենիքի ապագան»,– հրապարակմանը կից գրել է Սարգսյանը:
Նա նաև մաղթել է, որ 2020 թվականը լինի նոր ձեռքբերումների և հաղթանակների տարի: Սարգսյանն իր գրառումն ամփոփել է ասելով` թող խաղաղությունը և հաջողությունն ուղեկցեն մեր երկրին, ՀՀ բոլոր քաղաքացիներին, մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ընտանիքներին, մեզնից յուրաքանչյուրին:
Սերն ու հանդուրժողականությունը թող իշխող լինեն բոլոր ոլորտներում. նախագահի շնորհավորանքը
Հիշեցնենք, որ իր ամանորյա ուղերձում նախագահն ասել էր, որ անհնար է հաջողության հասնել բարոյականության և մշակույթի անապատում։ Նախագահը հորդորում էր միմյանց հանդեպ հանդուրժող լինել, սակայն հասարակության պարսավելի երևույթների հանդեպ` անհանդուրժող։ Բացի այդ, ըստ նրա, հայրենիքը չի կարող տնտեսապես հզոր դառնալ, եթե այնտեղ գերակայողը օրենքը չէ. Հայաստանը պետք է օրենքի երկիր լինի ոչ միայն լավ օրենքներ ընդունելով, այլ դրանք կիրառելով։