Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, Սոթք-Քարվաճառը` դժվարանցանելի

Վարդենյաց լեռնանցքում` Վայոց Ձորի մարզի կողմից, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. ՀՀ տարածքում հունվարի 1-ին՝ ժամը 12:06-ի դրությամբ  կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչ են կանխատեսում օդերևութաբանները հունվարյան առաջին օրերի համար. եղանակի տեսություն

«Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հարսանիք Հյուսիսային պողոտայում՝ ամանորյա երգերի և Ձմեռ պապերի ուղեկցությամբ. տեսանյութ

Իսկ ինչ վերաբերում է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին, ապա ըստ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության` այն բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

«Ցրտի բևեռ» Աշոցքն ու Չեմպիոնների լիգան. զբոսաշրջիկները նորովի կզգան ձմեռային Հայաստանը