ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տարում առաջինը հյուր է գնացել Հայաստանի պատմության թանգարան։ Այս մասին նախարարը գրել է Instagram-ի իր էջում, որտեղ հրապարակել է իր և դստեր լուսանկարը։
«Հայաստանի պատմության թանգարանում երեխաները ծանոթացան մեր հազարամյա պատմությանը»,–գրել է նա։
Թորոսյանի հաջորդ կանգառը լինելու է Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը, որտեղ դիտելու են «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը։
«#Բա_թանգարան_չեք_գալու». նախարարը ներկայացրել է տոներին անվճար գործող թանգարանների ցանկը
Առողջապահության նախարարն իր գրառումն ավարտել է հետգրությամբ` հայտնելով, որ բուդ և բլինչիկ դեռ չի կերել, տանը փնտրել է` չի գտել։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության 2019–ի վերջին նիստում` դեկտեմբերի 26–ին, կառավարության բոլոր անդամներին ներկայացման տոմսեր նվիրեց։ Կառավարության անդամներն այսօր Սունդուկյանի անվան թատրանում պետք է նայեն «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը։
Հայ ճարտարապետների նախագծով «շուռ տված» կինոթատրոն կկառուցվի Մոսկվայի սրտում
Տոնական օրերին թվով 9 թանգարաններ բաց են լինելու ու մինչև 18 տարեկաններին էլ անվճար են սպասարկելու։