Քանի պատահար է գրանցվել Ամանորի գիշերը Երևանում և մարզերում

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 25 վարորդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Ամանորի գիշերը ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել. հունվարի լույս 1-ի գիշերը՝ ժամը 24.00-ից մինչև 12.00-ն ընկած ժամանակահատվածում Երևանում արձանագրվել է 3 ճանապարհատրանսպորտային պատահար, 3 քաղաքացի դիմել է բուժզննության: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 19 վարորդ»,–գրել է նա։

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, Սոթք-Քարվաճառը` դժվարանցանելի

Ջանոյանի խոսքով` Հանրապետության մարզերում նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1 ինքնավթար, իսկ բուժզննության դիմել է 4 քաղաքացի: Մարզերում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 6 վարորդ։

Վթար Վանաձոր-Սպիտակ-Գյումրի ճանապարհին. հոսպիտալացված 4 տուժածներից 2–ը երեխաներ են

Պատահարների հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չկան։