Նատալյա Վոդյանովան խոսել է իր ամուսնության մասին և ռոմանտիկ լուսանկար տեղադրել

Ռուս հայտնի մոդել Նատալյա Վոդյանովան արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է իր սիրելիի` Բեռնար Առնոյի հետ, նրանք նույնիսկ հասցրել են երեխաներ ունենալ: Բայց հարսանիք այդպես էլ չեղավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովան խոսել է  իր մոտալուտ ամուսնության մասին: Նա Instagram- ի իր էջում ֆրանսիացի միլիարդատեր Անտուան Առնոյի հետ լուսանկար է հրապարակել:

«Անցած տարին գեղեցիկ և հիշարժան էր: Ուզում եմ գալիք տարին սիրելիներիս հետ տոնել», - հրապարակմանը կից գրել է նա:

Մեկնաբանություններում բաժանորդները, որոնք մոդելի մատին մատանի են նկատել, Վոդյանովային հարցրել են` արդյոք սա իսկապես հարսանիք է: Իսկ մոդելը հաստատել է այդ տեղեկությունը:

Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան հայկական պարով հիացրել է երկրպագուներին

Առնոյի հետ իր հարաբերությունների մասին Վոդյանովան 2011-ին հաղորդել է բրիտանական արիստոկրատ Ջասթին Թրևոր Բերկլի Պորտմանի հետ ամուսնալուծությունից հետո։Առնոն և Վոդյանովան երկու երեխա ունեն։

Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին