1 օրում 14 վիրահատություն. Համալսարանական հիվանդանոցում Ամանորին ծանրաբեռնված են աշխատում

Ամանորի գիշերը բժիշկներն իրականացրել են 14 վիրահատություն, որից 12-ը՝ հրավառ նյութերից ստացված վնասվածքների և այրվածքների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկներն այս գիշեր արդեն իսկ հասցրել են 14 վիրահատություն կատարել։ Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, որը իր Facebook սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել։

«Համալսարանական բժիշկները, Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:30-ից մինչ այս պահն աշխատում են լրիվ ծանրաբեռնվածությամբ: Ամանորի գիշերը միայն իրականացրել են 14 վիրահատություն, որից 12-ը՝ հրավառ նյութերից ստացած վնասվածքների և այրվածքների»,–գրել է նա։

Նախագահ Սարգսյանին վիրահատել են. որտե՞ղ կդիմավորի նա Նոր տարին

Հիշեցնենք, որ դեռ 2019–ի դեկտեմբերի 9–ին գրանցվել էր պայթուցիկների հետևանքով տուժելու առաջին դեպքը. 10–ամյա Գարուշ Թարվերդյանի ցուցամատն ու միջնամատն ամպուտացրել էին։ Պայթուցիկը պայթել էր Գարուշի ափի մեջ։