Ինչու էին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել ԱԱԾ մեկուսարանի դիմաց. տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել էին ԱԱԾ մեկուսարանի մոտ և իրենց հետ բերած պաստառներով փորձում էին ասելիքը տեղ հասցնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի –Sputnik. Հունվարի 1-ին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները հավաքվել են ԱԱԾ մեկուսարանի դիմաց՝ շնորհավորելու նրա Ամանոր: Ակցիայի տեսանյութը Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում  հրապարակել են նրա պաշտպանական թիմի անդամները:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կդիմի Վճռաբեկ դատարան

«Քոչարյանի հարազատներն ու համախոհները հավաքվել են ԱԱԾ շենքի մոտ ՝ շնորհավորելու ՀՀ երկրորդ նախագահի, ինչպես նաև Արմեն Թավադյանի (ընդդիմադիր TV5 հեռուստաալիքի սեփականատեր - խմբ.) Նոր տարին», - նշված է տեսանյութի ծանոթագրության մեջ:

Ակցիային մասնակիցները եկել էին  «Շնորհավոր, հաղթական նախագահ», «2020-ին հաղթանակ», « 2020 թվական` խոսքի ազատության տարի» գրությամբ պաստառներով։

Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ի հուլիսի 26-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար:
2018-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել

Դեկտեմբերի 26–ին «5–րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը երկու ամսով կալանավորվել է։ Թավադյանը  ձերբակալվել է 2008թ–ի մարտի 1–ի դեպքերի վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:
Ավելի վաղ, ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներից մեկը, որը մեղադրվում է «Մարտի 1-ի» գործով, որոշել է կաշառել տուժածներին և վկաներին 2008-ի «Մարտի 1-ին» հետընտրական իրադարձությունների գործով, որպեսզի ցուցմունքները հետ վերցնեն:

Արմեն Թավադյանի նկատմամբ քրեական գործը քաղաքական հաշվեհարդար է հիշեցնում. «5–րդ ալիք»

Գործի շրջանակում Վարուժան Մկրտչյանը, որը ներկայացվում է որպես Քոչարյանի կողմնակից, ձերբակալվել էր,  հետո գրավի դիմաց ազատ արձակվել: Հիմա պարզվում է` Թավադյանին նույն գործով կալանավորեցին: