Արցախի զորամասերից մեկում հիվանդության հետևանքով զինծառայող է մահացել

Կատարվում է քննություն` Արցախի զորամասերից մեկում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Արցախի զորամասերից մեկում զինծառայող է մահացել. տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել. նա մեկ տարվա ծառայող է

«Հունվարի 1-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արտյոմ Արթուրի Ղազարյանը: Նա մահացել է հիվանդության  հետևանքով»,–գրված է հաղորդագրության մեջ;

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Բանակում սպանությունների և ինքնասպանությունների դեպքերն ավելացել են. ԳՇ պետն ամփոփեց տարին

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: