Ամանորի նախաշեմին Անաստասիա Զավորոտնյուկը դիմել է իր երկրպագուներին

Դերասանուհին Instagram-ի իր էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին և բոլոր նրանց, ովքեր անհանգստանում և աղոթում են իր բարեկեցության համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Հայտնի դերասանուհի Անաստասիա Զավարոտնյուկը Ամանորի նախօրեին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս դժվարին ժամանակահատվածում մտահոգվել են և աղոթել իր բարեկեցության համար: Դերասանուհու Instagram-ում ընտանեկան լուսանկար է հայտնվել` ամուսնու՝ Պիտեր Չերնիշևի և փոքրիկ դստեր հետ։

«Նաստյան բոլորիդ շնորհավորում է և շնորհակալություն հայտնում ձեր աջակցության, ձեր աղոթքների և ձեր ջերմության համար», - հրապարակմանը կից գրել է նա։

Անաստասիան իր երկրպագուներին մաղթել է առողջություն, երջանկություն և երազանքների իրականացում:

Գեղասահորդ Պյոտր Չերնիշևն աշխատանքը թողել է կնոջ հիվանդության պատճառով

Հիշեցնենք, որ Զավարոտնյուկի լուրջ հիվանդությունը հայտնի դարձավ ամիսներ առաջ: Ըստ ԶԼՄ-ների՝ 48-ամյա դերասանուհին և նրա ամուսինը՝ դահուկորդ Պիտեր Չերնիշևը, սարսափելի ախտորոշման՝ գլխուղեղի քաղցկեղի մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ ՝ դստեր Միլայի ծնվելուց անմիջապես հետո:

Դահլիճն արտասվում էր․ Զավորոտնյուկի գեղասահորդ ամուսինը սահել է 1 տարեկան դստեր հետ

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվում, որ նրա առողջությունը զգալիորեն բարելավվել է: