Զարհուրելի զվարճանք երեխաների համար, կամ ինչ հոտ ունի նախատոնական Գյումրին

Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքում նախատոնական տրամադրությունը հիրավի փչացնում է ոչ թե ձյան բացակայությունը, այլ ճայթուկների չդադարող պայթյունները։ Չինական էժանագին հրատեխնիկայի պայթյունները ոչ միայն վախեցնում են, այլ հաճախ նաև վնաս են պատճառում։
Sputnik

Գյումրին ուրախացնում է ամանորյա դեկորացիաներով և լույսերով։ Ավտոմեքենաների, սրճարանների և խանութների բաց դռներից լսվում են ամանորյա մեղեդիներ։ Ափսոս, որ ձյուն չկա։ Փոխարենը կենտրոնում՝ Վարդանանց հրապարակում, սուրբծննդյան տոնավաճառ է գործում՝ տոնին բնորոշ հատկանիշներով և բազմաթիվ Ձմեռ պապերով ու Ձյունանիշներով։ Այստեղ կարելի է տեսնել Գյումրու խորհրդանիշը՝ երկու ձիերով լծված ֆայտոնը, որը ման է տալիս բոլոր ցանկացողներին։

Զարհուրելի զվարճանք երեխաների համար, կամ ինչ հոտ ունի նախատոնական Գյումրին

Հեռվից այդ տեսարանը հեքիաթի է նման։ Բայց, ցավոք, այդ զգացողությունը երկար չի տևում։ Այն փչացնում են ճայթուկների և այլ հրատեխնիկայի պայթյունները։ Երեկոյան պայթյուններ են հնչում են ամեն տասը վայրկյանը մեկ։

Ֆանտաստիկ լուծումներ գլոբալ խնդիրներին. ինչպես են Ամանորը տոնելու ԱԺ կին պատգամավորները

Պայթյուններ են հնչում ամբողջ քաղաքում, և տոնական օրերին հաճախ կարելի է լսել այն մարդկանց ճիչերն ու հայհոյանքները, որոնց դա դուր չի գալիս դա և որոնք պատահմամբ սխալ ժամի հայտնվել են սխալ տեղում։

Զարհուրելի զվարճանք երեխաների համար, կամ ինչ հոտ ունի նախատոնական Գյումրին

Վախվորված նայելով շուրջբոլորս՝ փորձում եմ մի քիչ զբոսնել տոնավաճառում, որտեղ բազմաթիվ երեխաներ կան։ Ծնողները լուսանկարում են երեխաներին և քաղցր բամբակ գնում, որն ամեն քայլափոխի վաճառվում է քաղաքի կենտրոնում։ Հինգ րոպե չանցած՝ երիտասարդի խելահեղ ճիչը գրավում է բոլոր ներկաների ուշադրությունը։ Նա սարսափելի բան է գոռում․ «Ո՞վ է ճայթուկ պայթեցրել երեխայի բերանի մեջ»։ Անդադար գոռալով՝ նա վազում է մի մարդուց մյուսի մոտ՝ նայելով դեմքերին։ Փորձում եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել․․․

Ձմեռ պապին ո՞նց եմ նամակ գրելու. պայթուցիկը 10-ամյա Գարուշի ձեռքերի մեջ է պայթել

Յոթ-ութ տարեկան երեխան կանգնած է՝ անձեռոցիկը բերանի մոտ, արյուն է երևում։ Երեխայի վրա հայացք գցելիս հասկանում եմ, որ ճայթուկը չի պայթել բերանի մեջ (տուժածի ազգականը, ամենայն հավանականությամբ, այդքան էլ լավ չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել և խուճապի մեջ է ընկել)։

Ճայթուկը հայտնվել է երեխայի ոտքերի տակ, և դրա բեկորը վնասել է տղայի ծնոտը։ Ինչ-որ ծանր բան ընկավ ուսերիցս։ Ուզում եմ Շտապօգնություն կանչել։ Բայց երեխայի մայրն ասում է, որ դրա անհրաժեշտություն չկա։

-Փառք Աստծո, լուրջ բան չի եղել։ Բայց այդ բեկորը կարող էր աչքը վնասել։ Նույնիսկ վախենում եմ պատկերացնել, - ասում է նա։

-Ճայթուկը ինչպե՞ս հայտնվեց նրա ոտքերի տակ, - հարցնում եմ ես։

-Չհասկացանք, երևի անցորդներից մեկը նետեց։

Մաքսիմը՝ միջադեպի «հերոսը», շատ քաջ գտնվեց և ցուցադրեց վիրավոր ծնոտը՝ վստահեցնելով, որ չի վախեցել։ Բայց երեխային նայելիս դժվարությամբ ես հավատում դրան։

Զարհուրելի զվարճանք երեխաների համար, կամ ինչ հոտ ունի նախատոնական Գյումրին

Մեքենայի մոտ վերադառնալիս ականջներս փակում եմ մատներով։ Պարզվում է` իզուր չէր`կարճ ժամանակում յոթ-ութ պայթյուն, թեև մոտ 50 մետր էի անցել։ Հետաքրքիր է, որ հենց այդ հզոր ճայթուկները թանկ են։ Դրանք վաճառվում են ամեն քայլափոխին, մյուս անորակ հրատեխնիկայի հետ։ Ու դրանք կարող է գնել յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից, իսկ գինը կազմում է 1200-1400 դրամ։ Հաշվի առնելով պայթյունների քանակը՝ զարմանում ես` որտեղից մարդկանց այդքան գումար անտեղի ծախսի համար...

Զարհուրելի զվարճանք երեխաների համար, կամ ինչ հոտ ունի նախատոնական Գյումրին

Այդպես կարելի է վախեցնել նաև զբոսաշրջիկներին, որոնք այստեղ են ցանկանում անցկացնել ամանորյա արձակուրդները։ Մի խոսքով՝ այդպես էլ չհաջողվեց վայելել երեկոյան զբոսանքը նախատոնական Գյումրիում, որտեղից քաղցր բամբակի և ճայթուկների ծխի հոտ է գալիս։

Մաքսիմը թեթև վնասվածք էր ստացել, իսկ արտաշատցի Գարուշը մոտ մեկ ամիս առաջ զրկվել էր աջ ձեռքի ցուցամատից։ Բժիշկները բառացիորեն «հավաքել» էին տղայի միջնամատը։

Ամեն տարի նման միջադեպերի թիվը հասնում է 10-15-ի։ Դրանք հիմնականում տեղի են ունենում Ամանորին կամ տոներից հետո։ Ճայթուկներն ամենից հաճախ պայթում են երեխաների ձեռքերում, ինչի արդյունքում երբեմն ստիպված են լինում անդամահատում անել։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրերս Գարուշի ձեռքի ռենտգեն նկարն էր հրապարակել ու հորդորել ծնողներին չգնել պայթուցիկներ երեխաների համար` մինչև օրենքով կկանոնակարգեն կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը։

Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը զարդարում են «իրենց առաջին տոնածառը». տեսանյութ

Օրերս Հայաստանի առողջապահության նախարարությունը իրավական ակտերի միասնական կայքում հրապարակել է օրինագիծ, որով արգելվում է պայթուցիկների վաճառքը։ Նախագիծն ուժի մեջ կմտնի ԱԺ–ում հաստատվելուց հետո, իսկ մինչ այդ ճայթուկների բիզնեսը բարգավաճում է երկրում։