ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տվյալներով` շատերը Փարիզից, Նյու Յորքից, Բեյրութից եկել են Երևան՝ Ամանորը նշելու։
Առաջին անգամ ընտանիքից հեռու. ի՞նչ է խնդրել Զարեհ Սինանյանը Ձմեռ պապից
Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Մտել եմ սրճարան՝ սուրճ խմելու: Պարզվեց մարդիկ Փարիզից, Նյու Յորքից, Բեյրութից եկել են Երևան՝ Ամանորը նշելու»,–գրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետը հայրենակիցներին խորհուրդ էր տվել Ամանորի գիշերն անցկացնել Երևանի Հանրապետության հրապարակում, որտեղ սպասվում են տոնական միջոցառումներ և հանրաճանաչ երգիչ Գորան Բրեգովիչի համերգը։