«Կարծում էիր՝ չգիտեի». փեսան հարսանիքի ժամանակ պատժել է դավաճան հարսին. տեսանյութ

Տղամարդը գիտեր իր հարսնացուի դավաճանության մասին, սակայն սպասել է մինչև հարսանիքի օրը, որպեսզի հարսնացուին բոլոր հյուրերի ներկայությամբ խայտառակի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Չինական Ֆուցզյան նահանգում փեսան հարսանյաց արարողության ժամանակ հուրերի ներկայությամբ վրեժխնդիր է եղել իրեն դավաճանած հարսնացուից, գրում է Daily Mail-ը:

Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը զարդարում են «իրենց առաջին տոնածառը». տեսանյութ

Փեսան սովորականի պես կանգնել էր հարսնացուի կողքին: Հանդիսավարը հայտարարեց, որ մեծ էկրանին ցուցադրվելու է փեսայի ու հարսի մանկության մասին պատմող ավանդական տեսահոլովակը, բայց փոխարենը ցուցադրվեց տան պայմաններում նկարահանված տեսանյութ, որում պարզ երևում էր, թե ինչպես է հարսը սեքսով զբաղվում իր հղի քրոջ ամուսնու հետ: Փեսան այդպես նվաստացրեց ու խայտառակեց դավաճան հարսին` նրա ընկերների ու բարեկամների ներկայությամբ:

«Կարծում էիր՝ ես չգիտեի»,- գոռաց նա: Աղջիկն ի պատասխան նրա դեմքին նետեց ծաղկեփունջը: Այնուհետև բեմ բարձրացան հյուրերն, որպեսզի միջամտեն հարսի ու փեսայի ծեծկռտուքին:

Զույգը հանդիպում էր երկու տարի, կես տարի առաջ չինացին սիրած աղջկան ամուսնության առաջարկություն արեց։ Բայց երբ տանը տեղադրված տեսախցիկի միջոցով տղամարդն իմացավ դավաճանության մասին, ոչինչ չչեղարկեց: Հյուրերի կողմից նկարահանված տեսահոլովակը սոցցանցերում մեծ տարածում գտավ:

Ապրիլյան պատերազմ, Սպիտակի երկրաշարժ ու Տիտանիկի կործանում. նահանջ 2020–ից վախենալ պե՞տք է

Օգտատերերը կասկածում են տեսանյութի իսկության վրա՝ նշելով, որ կատարվածը կարող էր լինել բեմականացում կամ գովազդային ներդիր տեսանյութի ցուցադրման համար: