Հարսանիք Հյուսիսային պողոտայում՝ ամանորյա երգերի և Ձմեռ պապերի ուղեկցությամբ. տեսանյութ

Ձմեռ պապի գլխարկներով երիտասարդները Հյուսիսային պողոտայում որոշել էին երևանցիներին երգով շնորհավորել, սակայն ինչպես պարզվեց՝ նրանց նույնպես անակնկալ էր սպասվում:
Sputnik

ԱՄՆ-ից ժամանած մի խումբ հայեր Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, կազմակերպել էին «ամանորյա շոու»:

Երիտասարդները որոշել էին երևանցիներին մատուցել անսովոր նվեր: Նրանք Սանտայի գլխարկներով սկսեցին բարձրաձայն երգել պողոտայի կենտրոնում: Քաղաքացիները հետզհետե հավաքվում էին ու լսում նրանց: 

Հայերն ու օսերը` մեկ հարսանիքում. այլազգի հարսը հայկական պար է ներկայացնում. տեսանյութ

Հանկարծ հավաքվածներին մոտեցան նորապսակներ։ Հարսն ու փեսան սկսեցին պարել երիտասարդների ամանորյա երգի ուղեկցությամբ: Խումբը շարունակում էր երգել թովիչ երգը, իսկ զույգն ուրախ ծիծաղով պարում էր իրենց հարսանեկան առաջին պարը:

Լիբանանից հարս է եկել Ներքին Կարմիրաղբյուր. գյուղական կոլորիտով չքնաղ հարսանիք. տեսանյութ