ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի աշտարակում հյուրընկալել է հռչակավոր երաժիշտ Գորան Բրեգովիչին, որն իր բենդի հետ Երևան է ժամանել այսօր առավոտյան:
Նրանց հանդիպման մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը և լուսանկարներ է հրապարակել։
«Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրան՝ 2020 թվականը երևանցիների ու քաղաքի հյուրերի հետ միասին դիմավորելու հրավերն ընդունելու համար: Բրեգովիչը իր հերթին շնորհակալություն է հայտնել այս հնարավորության համար՝ խոստանալով անմոռանալի ուրախ տոնական համերգ Հանրապետության հրապարակում»,–գրել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31–ի գիշերը Երևանի Հանրապետության հրապարակում կկայանա աշխարհահռչակ երգիչ–երգահան Գորան Բրեգովիչի համերգը։