«Ամենահայ բրազիլացի» Մարկոս Պիզելին պաշտոնապես դարձավ «Արարատ–Արմենիայի» ֆուտբոլիստ

Ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագրի մանրամասներն առայժմ հայտնի չեն, բայց նա արդեն հայերեն ուղերձ է խմել թիմի երկրպագուներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Բրազիլացի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին ընդգրկվել է «Արարատ–Արմենիա» ֆուտբոլային ակումբի կազմում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Եվ այսպես, 2019 թվականի վերջին` կարևոր ձեռքբերումը կամ ամանորյա նվերը մեր երկրպագուներին։ Դուք արդեն գիտեք նրան և ծանոթ եք կարիերային. ամենահայ բրազիլացի Մարկոս Պիզելին` պաշտոնապես «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ակումբի facebook–յան էջում հրապարակվել է նաև Պիզելիի ամանորյա ուղերձը, որում նա հայերեն մաղթանքներ է հղում «Արարատ–Արմենիայի» երկրպագուներին։

Պիզելիի` Ղազախստանի բարձրագույն խմբում «Ակտոբեից» հեռանալը Հայաստանի ազգային հավաքականում ընդունվեց որպես «վատ» լուր: Պիզելին նոյեմբերի 12-ին հայտարարեց, որ ավարտում է իր ելույթներն ազգային հավաքականում:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Իսկ հայկական վերջին ակումբը, որի կազմում հանդես է եկել Պիզելին, եղել է «Փյունիկը», որտեղից էլ 2011 թվականին տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»:

222 մեդալ` մեկ տարվա ընթացքում. հայկական սպորտի նվաճումները 2019 թվականին