Ամանորի գիշերը Հայ Առաքելական եկեղեցիներում կկատարվի Նռան օրհնության կարգ

Արդեն ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ Ամանորի գիշերը բաց կլինեն Հայ Առաքելական բոլոր եկեղեցիները, որտեղ ուղիղ կեսգիշերին կկատարվի Հանրապետական մաղթանք և նռօրհնեք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Հոգևորականների առաջնորդությամբ հավատավոր հայորդիներն Ամանորի տոնական գիշերը`ուղիղ կեսգիշերին, աղոթք կառաքեն առ Աստված մեր Հանրապետության բարօրության ու խաղաղության համար, Հայ Առաքելական եկեղեցիներում կկատարվի նաև Նռան օրհնության կարգ, հայտնում է qahana.am կայքը:

Ֆանտաստիկ լուծումներ գլոբալ խնդիրներին. ինչպես են Ամանորը տոնելու ԱԺ կին պատգամավորները

Նուռն առանձնահատուկ նշանակություն ունի մեր մշակույթի մեջ, այն ունի նաև քրիստոնեական խորհրդաբանություն: Եկեղեցու հայրերը, մեկնելով նռան խորհուրդը, ասում են, որ նռան հաստ կեղևը խորհրդանշում է մարգարեներին, ովքեր օրենքը լուսաբանում էին, նռան քաղցր հատիկները խորհրդանշում են Ավետարանի խոսքը, որը պետք է փրկության ճանապարհ լինի յուրաքանչյուր քրիստոնյայի համար:

Այլ մեկնությունների մեջ էլ նշվում է, որ նուռը նաև քրիստոնյա աշխարհն է խորհրդանշում, ովքեր հաստ կեղևով համախմբված են, իսկ նռան հատիկները քրիստոնյաներն են՝ եղբայրական սիրով:

Գորան Բրեգովիչն անմոռանալի ուրախ համերգ է խոստանում. նա արդեն հանդիպել է Մարությանին

Նռան օրհնության կարգը հաստատվել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Վեհափառ հայրապետի կողմից, և Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում այդ կարգը կատարվում է: Ժողովուրդը սիրով մասնակցում է այս օրհնության կարգին, օրհնված նուռը տանում են իրենց բնակարաններ՝ որպես օրհնություն: