ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԱԾ-ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրման հերթական դեպքն է բացահայտել։
«Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացին, 2019թ. դեկտեմբերի 21-ից գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոց և համապատասխան փաթեթավորմամբ այն պահել իր մարմնում։ 2019թ. դեկտեմբերի 24-ին վերջինս Մոսկվա քաղաքից ինքնաթիռով ժամանելով Հայաստան, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանային անցակետով վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը ապօրինի տեղափոխել է ՀՀ պետական սահմանով, սակայն մաքսային հսկողությունն անցնելուց հետո՝ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և ձերբակալվել»,- նշված է ԱԱԾ տարածած օպերատիվ հաղորդագրության մեջ:
Արթուր Վանեցյանը քաղաքական ենթատեքստով ուղերձ է հղել
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Առաջադրված մեղադրանքում մաքսանենգն իրեն մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական բնույթի ցուցմունքներ, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։
Ռազմիկ Աբրահամյանին կրկին կկալանավորե՞ն
Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։