ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգին Նոր տարվա նվեր է պատրաստել։ Ամանորի տոնական օրերին այգու դռները բաց կլինեն այցելուների առջև։ Այս մասին հայտնում է այգու մամուլի ծառայությունը։
«2020 թվականի հունվարի 1-6-ը ներառյալ կենդանաբանական այգու մուտքը փոքր ու մեծ այցելուների համար կլինի անվճար։ Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:00»,– նշված հաղորդագրության մեջ։
Նախընտրելի հանգստավայրեր` Ամանորը դիմավորելու համար. որ ուղղություններն են պահանջված
Կենդանաբանական այգին հրավիրում է բոլորին անմոռանալի օրեր անցկացնել գեղեցիկ այգում և հաճելի մթնոլորտում։