Երևանի բնակարաններից մեկում 57–ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Բնակարանում գտնվող երկու կանայք դռան թակոցներին չեն արձագանքել. փրկարարները դեպքի վայր են գնացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Երևանի բնակարաններից մեկում 57–ամյա մի կնոջ դի է հայտնաբերվել. հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Տավուշի Հաղարծին գյուղում 45–ամյա կնոջը կախված են գտել տանիքում

«Դեկտեմբերի 29-ին, ժամը 19:54-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 71/5 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Դուռը բացել է Գայանե Գ.-ն, որն առողջական խնդիրներ ունի. փրկարարները հյուրասենյակի անկողնում հայտնաբերել են Կարինե Գ.-ի դին:

ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք