Երևան-Գյումրի-Երևան գնացքները հունվարյան առաջին օրերին լրացուցիչ գրաֆիկով կաշխատեն

Տոնական օրերին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն երկու արագընթաց և երեքական սովորական էլեկտրագնացքներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղին» Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ 2020 թվականի հունվարի 1–ին, 2–ին, 6–ին և 7-ին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի լրացուցիչ ուղերթեր է սահմանել: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Գնացքները նշված օրերին Երևանից կմեկնեն ժամը 9:15-ին, իսկ Գյումրիից՝ 17:55-ին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այսպիսով, ուղևորների հարմարավետության համար նշված տոնական օրերին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն երկու արագընթաց և երեքական սովորական էլեկտրագնացքներ:

Տարբեր տարիների ամանորյա ֆիլմերի տոնական սեղանը. հայկական կոնյակը ճանաչվել է ամենաթանկը

Երթևեկության կարգին կարելի է ծանոթանալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պաշտոնական կայքի «Ուղևորատար գնացքների չվացուցակ» բաժնում:

Նոր տարին ՔԿՀ–ում. ինչ են ուտելու դատապարտյալներն ու կալանավորներն Ամանորին