ՌԱԴԻՈ

Ղասաբօղլյան. «Որքան էլ կոնտինգենտը շատ լինի, առանց որակյալ մարզիչների ոչինչ չի ստացվի»

«Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանիների համերաշխություն» ՀԿ նախագահ Սամվել Ղասաբօղլյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել հայկական ֆուտբոլին վերաբերող հարցերի մասին, որոնք գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: 
Sputnik
Ղասաբօղլյան. «Որքան էլ կոնտինգենտը շատ լինի, առանց որակյալ մարզիչների ոչինչ չի ստացվի»

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միակ պետությունը, որը տուժեց ֆուտբոլային առումով, Հայաստանն է: Գրեթե ոչնչով չեն փոխվել, օրինակ, Ռուսաստանի, Ուկրաինայի առաջնությունները, որոնցում պահպանվել է բարձր մակարդակը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանիների համերաշխություն» ՀԿ նախագահ Սամվել Ղասաբօղլյանը։ 

Լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին «տուն է վերադառնում». նա կգլխավորի «Փյունիկը»

«Եթե կհիշեք` անկախ Հայաստանի առաջնությանը սկզբնական տարիներին մասնակցում էր 24 թիմ, որոնք բաժանվում էին երկու ենթախմբերի և երկրորդ շրջանում 10-ական թիմ պայքարում էին մրցանակային տեղերի համար: Ընդ որում՝ թիմեր կային տարբեր մարզերից, իսկ այսօր մեր առաջնությունում կա ընդամենը 10 թիմ, որոնցից երեքն են մարզային, թեև Կապանի «Գանձասարն» իր մարզումներն ու խաղերն անցկացնում է Երևանում»,- ասաց Սամվել Ղասաբօղլյանը:

Մխիթարյանի գոլը BBC-ն համարել է վերջին տասնամյակի ֆուտբոլի ամենահիշարժան դրվագներից մեկը

Վետերանի դիտարկմամբ՝ եթե առաջնության մակարդակը բարձր չեղավ` արդյունքներ սպասելն անիմաստ է: Մեր ֆուտբոլիստների մասին արտասահմանում միայն վերջին տարիներին սկսեցին խոսել, այն էլ Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ: Այսօր միայն երկու-երեք ակումբներ ունեն մանկապատանեական ֆուտբոլի ակադեմիա, և սակավաթիվ ակումբների պայմաններն են համեմատաբար լավ: Ըստ այդմ, զարգացումը համաչափ չէ: 

«Մենք պետք է նախևառաջ լավ մարզիչներ նախապատրաստենք, ուղարկենք եվրոպական սեմինարների, որպեսզի նրանք ստացած գիտելիքները փոխանցեն տեղի ֆուտբոլիստներին»,- նշում է «Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանիների համերաշխություն» ՀԿ նախագահը:

Սամվել Ղասաբօղլյանի գնահատմամբ՝ շատերը միայն ամպագոռգոռ հայտարարություններ են անում, բայց որքան էլ կոնտինգենտը շատ լինի, առանց որակյալ մարզիչների ոչինչ չի ստացվի: