Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, Սոթք-Քարվաճառը` դժվարանցանելի

Վարդենյաց լեռնանցքը, չնայած բաց է մարդատար մեքենաների համար, սակայն ճանապարհին տեղ–տեղ առկա է մերկասառույց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Վարդենյաց լեռնանցքը դեկտեմբերի 30-ի ժամը 08:15-ի դրությամբ (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի. հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հանրապետության որ շրջաններում են տեղումներ սպասվում. եղանակի տեսություն

«Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց»,–նշված է հաղորդագրության մեջ։

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:

Ինչ վերաբերում է Լարսին, ապա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։