Տավուշի Հաղարծին գյուղում 45–ամյա կնոջը կախված են գտել տանիքում

Այս պահին կատարվածի որևէ հստակ վարկած չի շրջանառվում։ Մի շարք հարցերի պատասխաններ կտան իրավապահները քննությունից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Տավուշի Հաղարծին գյուղում 45–ամյա կնոջը կախված են գտել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ գիշեր Դիլիջանի հիվանդանոցից շտապօգնության խումբը կանչով մեկնել է Հաղարծին գյուղ, որպեսզի օգնություն ցույց տա 45-ամյա մի կնոջ։

Սարալանջի հին ճանապարհին բախվել են Opel-ն ու Volkswagen Golf-ը. կա վիրավոր

Սակայն բժիշկներն արձանագրել են, որ նա մահացած է ու տեղեկությունը փոխանցել իրավապահներին։ Նախնական տեղեկություններով` նրան գտել է որդին իրենց տան տանիքում՝ պարանով կախված։

Այս պահին որևէ հստակ վարկած չի շրջանառվում։ Մի շարք հարցերի պատասխաններ կտան իրավապահները քննությունից հետո։

Ռուսաստանում ահաբեկիչներ են ձերբակալել