Հայտնի է` ովքեր են տուժել Երևանում միկրոավտոբուսի վթարից. մահացածը վարորդն է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է 42 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժածների անունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Երևանում 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած 6 անձանցից 4-ը կանայք են։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դանակահարել են Արտաշատի «Աուրա» գիշերային ակումբի անվտանգության աշխատակցին

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևանում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, մի քանիսը` տուժել։

ԱԻՆ–ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Կուրղինյան փողոցում, «911» ծառայությունն ահազանգը ստացել է ժամը 14:46-ին։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ միկրոավտոբուսը (վարորդ՝ Պողոս Դ., ծնված 1963 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները՝ Բելլա Բ.-ն (ծնված 1981 թ.), Զոյա Մ.-ն (ծնված 1973 թ.), Ասյա Պ.-ն (ծնված 1953 թ.), Ռոմիկ Վ.-ն (ծնված 1960 թ.), Զեմֆիրա Բ.-ն (ծնված 1948 թ.) և Գագիկ Հ.-ն (ծնված 1950 թ.) տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ վարորդը մահացել է, իսկ ուղևորների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: